Օտարալեզու լրատվական ծրագրերի դատարկ տեղը հայկական արբանյակային հեռուստաալիքների եթերում
ՀԱՄԱՅՆՔ
Արդեն մի քանի տարի է Հայատանի հեռուստաընկերությունները սփյուռքահայության համար արբանյակային հեռարձակման հնարավորություն ունեն եվ այժմ հայկական 5 հեռուստաալիքներ անվճար կերպով հեռարձակվում են գրեթե ամբողջ աշխարհում:Այս երեվույթը գնահատելի բայց եվ թերություն ունեցող է:Այն դեպքում որ այս հեռուստաալիքների մեծ մասը ցուցադրում են լատին ամերիկյան եվ հայկական սերիալներ որոնցից մի քանիսը ունեն բացասական բարոյական ազդեցություն, բացահայտորեն պակասում են օտարալեզու լրատվական եվ վերլուծական ծրագրերը Հայաստանի, Արցախի եվ Մեծ Եղեռնի մասին:Արդեն մի քանի տարի է Հանրային ՀԸ չի հեռարձակում անգլերեն եվ ռուսերեն լրատվական ծրագրեր եվ դա այն դեպքում երբ Ադրբեջանի տարբեր հեռուստաալիքներ ունեն օտարալեզու ծրագրեր եվ ATV International ադրբեջանական ՀԸ ամեն օր հեռարձակում է հայերեն, անգլերեն, ռուսերեն եվ պարսկերեն լրատվական եվ վավերագրական ծրագրեր որոնք հաճախ ունեն հակահայկական բնույթ:Ժամանակն է որպեսզի հայկակական արբանյակային 5 հեռուստակայանները (Առաջին Ալիքը, Շանթը, Արմենիան, Երկիր Մեդիան եվ Կենտրոնը) եվս համագործակցելով սփյուռքահայության հետ ստեղծեն օտարալեզու, ի մասնավորի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն , թրքերեն, ադրբեջաներեն, պարսկերեն եվ արաբերեն լրատվական, վերլուծական եվ վավերագրական ծրագրեր:
2012-01-20 15:30:12
VOHGIUNELI E AID MITCA!, SAKAIN HAIERENN ANPAIMAN MNA!
SERIALNERI MASIN DZER KARTSIKI HET HAMADZAIN EM!
MANAVAND HAIKAKAN SERIALNERUM, VOROS-LIALUSIN , EDEMI GAHTNIKNERN, EV AILN, NAH HOSELAKERPN SHAT ANGRAGHET E,, BARBARAIN EV TSATSR MAKARDAKI, CINAIATS DERASANNERN SIRUN EN. DE AIS TEMAIOV SHAT KARELI E HOSEL, HARGANKOV aZATUHI AVAKIAN.